ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՆԱՏՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԵՏ10 հունիսի 2005 - 12:25 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահին առընթեր Անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն այսօր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաափ դե Հուփ Սխեֆֆերին է փոխանցել Հայաստանի Անհատական գործակցության ծրագրի (IPAP) Ներկայացման փաստաթուղթը եւ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նամակը: Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը եւ Յաափ դե Հուփ Սխեֆֆերը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ փոխհարաբերությունների զարգացման հարցերը, ինչպես նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակը: Նշենք, որ Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը գտնվում էր Բրյուսելում` Եվրա-Ատլանտյան Գործընկերության Խորհրդի պաշտպանության նախարարների հերթական հանդիպմանը մասնակցելու համար, տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |