ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԿՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍԻ ՀԵՏ10 հունիսի 2005 - 13:25 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում` դինամիկ զարգացող երկկողմ հարաբերությունները: Ընդսմին զրուցակիցները նշել են, որ Հայաստանի եւ Ամերիկայի միջեւ ծավալվում է առողջ քաղաքական երկխոսություն, ինչպես նաեւ շարունակվում է ԱՄՆ ներառնվածությունը զարգացող առեւտրի, տնտեսության եւ հումանիտար բնագավառներում: Կ. Ռայսը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը հակաահաբեկչական պայքարին եւ Իրաքի վերականգնման ծրագրերին: Բացի այդ, կողմերը քննարկել են նաեւ Հայաստանի ներքին զարգացումներին եւ հանրապետությունում ժողովրդավարական բարեփոխումներին առնչվող հարցեր: Վ. Օսկանյանը ԱՄՆ պետքարտուղարին ծանոթացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված վերջին զարգացումներին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում եւ հարակից տարածաշրջաններում ընթացող զարգացումների շուրջ, ինչպես նաեւ քննարկել են հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր: Նշենք, որ ԱՄՆ այցի ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ելույթ կունենա Բրուկինգս հաստատությունում: Հաջորդ օրը Վ.Օսկանյանը պաշտոնական այցով կմեկնի Պեկին:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |