ՄՈՍԿՎԱՆ ՄՏԱԴԻՐ Է ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆԸ11 հունիսի 2005 - 08:00 AMT PanARMENIAN.Net - Մոսկվան մտադիր է շարունակել ակտիվորեն աջակցել ղարաբաղյան խնդրի հանգուցալուծման ուղիների որոնմանը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Յակովենկոն, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: Մոսկվան, ըստ նրա, «մտադիր է շարունակել աջակցությունը ղարաբաղյան խնդրի հանգուցալուծման գործում»: «Դրական ենք գնահատում մայիսին Վարշավայում կայացած Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների վերջին հանդիպման արդյունքները, որը խթան հանդիսացավ ղարաբաղյան հակամարտության շուտափույթ քաղաքական կարգավորման համար»,-ընդգծել է դիվանագետը: «Ղարաբաղի հարցում Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը մնում է անփոփոխ: Մենք հանդես ենք գալիս հակամարտության կողմերին դրսից որեւեէ դեղատոմսերի պարտադրման դեմ»,-հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: Նա նշել է, որ Ռուսաստանը «պատրաստ կլիներ աջակցել խնդրի լուծման այն տարբերակին, որին հավանություն կտան բոլոր ներքաշված կողմերը, իսկ փոխզիջումային պայմանավորվածության հասնելու դեպքում հանդես գալ որպես կարգավորման երաշխավոր»: «Ըստ մեզ, կենսունակ կլինի խնդրի այնպիսի լուծումը, որը թույլ կտա կայունություն եւ խաղաղություն հաստատել Անդրկովկասում, իսկ հետկոնֆլիկտային շրջանում կօգնի պահպանել պատմականորեն ստեղծված աշխարհաքաղաքական բալանսը եւ չի հանգեցնի տարածաշրջանի վերածմանը միջազգային քաղաքական եւ ռազմական մրցակցության ասպարեզի»,-ընդգծել է Ալեքսանդր Յակովենկոն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |