Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաների հետ![]() 14 դեկտեմբերի 2012 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Այսօր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունեց ԱՄՆ Պետական դեպարտամենտի փոխքարտուղար Թոմաս Մելիային և նրա գլխավորած պատվիրակությանը: Արծարծվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում առանձնահատուկ ուշադրություն դարձվեց 2013թ. փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ ՀՀ-ում ժողովրդավարության մարտահրավերներին, ինչպես նաև Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններին վերաբերող խնդիրներ: Նույն օրը խմբային հանդիպում տեղի ունեցավ Րաֆֆի Հովհաննիսյանի և Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդտի, Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկու, Բուլղարիայի արտգործնախարար Նիկոլայ Մլադենովի միջև: Քննարկվեցին Հայաստանում նախընտրական իրավիճակին և արտաքին քաղաքական օրակարգին առնչվող հարցեր, հայտնում է «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |