Իրանցի ուխտագնացներով ավտոբուսը պայթեցվել է Բաղդադի հյուսիսում![]() 14 դեկտեմբերի 2012 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Բաղդադից դեպի հյուսիս տեղակայված իրաքյան Սամարրա քաղաքի մերձակայքում պայթեցվել է իրանցի ուխտագնացներով ավտոբուս: Զոհվել է առնվազն երկու մարդ, 20-ը վիրավորվել են: Պայթյունը որոտացել է ուրբաթ օրը, երբ իրանցի ուխտագնացներով ավտոբուսը իրանական Մազանդարան նահանգից ուղևորվում էր իրաքյան Քերբելա, որը շիաների համար ամենասրբազան քաղաքներից է: Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 18-ին առնվազն 7 շիա ուխտագնացներ զոհվել են պայթյունի արդյունքում, որը տեղի է ունեցել Բաղդադից 160 կմ հեռավորության վրա: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |