ԵՄ հետ Հայաստանի հարաբերությունները տեղափոխվել են որակապես նոր հարթություն![]() 14 դեկտեմբերի 2012 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լեհաստանի, Շվեդիայի և Բուլղարիայի արտաքին գործերի նախարարներ Ռադոսլավ Սիկորսկուն, Կարլ Բիլդտին և Նիկոլայ Մլադենովին, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: Հանրապետության ղեկավարը ողջունել է արտաքին գործերի նախարարների այցելությունը Հայաստան: Սերժ Սարգսյանը կարևորել է Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորացման գործում ԵՄ շահագրգիռ անդամ երկրների ներգրավվածությունը և աջակցությունը: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության խորացման հեռանկարները: Կողմերի գնահատմամբ, այդ հարաբերությունները զարգանում են ինտենսիվորեն և տեղափոխվել են որակապես նոր հարթություն: Նշվել է, որ Հայաստանը լավ առաջընթաց է արձանագրել Հայաստան-Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում, հաջողությամբ են ընթանում նաև Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման ուղղությամբ բանակցությունները: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |