ԽՍՀՄ նախկին երկրների կոմկուսները միասնական քաղաքական կազմակերպություն կստեղծեն Եվրասիական տարածքում![]() 14 դեկտեմբերի 2012 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական ինտեգրման գործում շուտափույթ արդյունքների հասնելու համար նախկին ԽՍՀՄ երկրների կոմկուսների միությունը (ԽՍՀՄ ԿԿՄ) որոշել է ձեռնամուխ լինել միասնական քաղաքական կազմակերպության ստեղծմանը Եվրասիական տարածքում: Այդ մասին ասվում է նախկին ԽՍՀՄ երկրների կոմկուսների միության (ԽՍՀՄ ԿԿՄ) որոշման մեջ, որն ընդունվել է Քիշնևում՝ հետխորհրդային տարածքի կոմկուսների ներկայացուցիչների հանդիպմանը: Որոշման մեջ մասնավորապես ասվում է, որ անդամ բոլոր կուսակցությունների գլխավոր խնդիրը պետք է լինի «ակտիվ մասնակցությունն ինստեգրացիոն գործընթացներին», իսկ գլխավոր ուղղությունը՝ «Մաքսային միության զարգացումն ու հզորացումը՝ հետխորհրդային տարածքի բոլոր պետությունների անդամակցությամբ»: Քիշնևում ԽՍՀՄ ԿԿՄ նիստին մասնակցել են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Մոլդովայի, Մերձդնեստրի, Ուկրաինայի, Հարավային Օսեթիայի ոը ՌԴ ներկայացուցիչները, հայտնում է omg.md-ը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |