Արցախի 15000-րդ այցելուն Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի քաղաքացի է![]() 14 դեկտեմբերի 2012 - 19:10 AMT PanARMENIAN.Net - Այսօր ԼՂՀ ԱԳՆ հյուպատոսական ծառայությունում ԼՂՀ մուտքի արտոնագիր ստացավ այս տարվա տասնհինգհազարերորդ զբոսաշրջիկը, ով Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի քաղաքացի, 24-ամյա Նգուեն Դավիթ Հանգն է: Այս կապակցությամբ ԼՂՀ ԱԳՆ աշխատակազմի ղեկավար Սեմյոն Աֆիյանը Նգուեն Դավիթ Հանգին հանձնեց 2012 թվականին Արցախ այցելած թվով 15000-րդ զբոսաշրջիկի հավաստագիրը և հուշանվերներ: ԼՂՀ ԱԳՆ հյուպատոսական ծառայության տվյալների համաձայն, 2011 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների համեմատությամբ 2012 թվականի նույն ժամանակահատվածում տրված մուտքի արտոնագրերի քանակը աճել է ավելի քան 33 տոկոս, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |