Սերժ Սարգսյան. Մեր նպաստն ենք բերելու ազատ, անկախ, ժողովրդավարական Արցախի կայացմանը և զարգացմանը![]() 15 դեկտեմբերի 2012 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ և բանակցային ճանապարհով: Այս մասին այսօր ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի ժամանակ ասաց ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա ընդգծեց, որ Հայաստանը վճռական է պատասխանել յուրաքանչյուր արկածախնդրության և ոտնձգության, որը կսպառնա երկրի անվտանգությանը: «Հաշվի առնելով Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը, հայատյացությունը, ուժի և ուժի սպառնալիքի ամենօրյա կիրառումը, ավելի են մեծացվելու ԼՂ և նրա բնակչության անվտանգությունը»,- ասաց Սերժ Սարգսյանը: Նա շեշտեց, որ Հայաստանը շարունակելու է բանակցությունները և երախտագիտություն հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ներդրած ջանքերի համար: Իր նախընտրական ծրագրում գործող նախագահը խոստանում է լրացուցիչ ջանքեր գործադրել Արցախի և միջազգային հանրության շփումները սերտացնելու համար: «Համատեղ ջանքերով մեր նպաստն ենք բերելու ազատ, անկախ, ժողովրդավարական Արցախի կայացմանը և զարգացմանը», ասաց Սերժ Սարգսյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |