Սերժ Սարգսյան. Ապահով հայրենիքի թիվ մեկ գրավականը հայոց բանակն է![]() 15 դեկտեմբերի 2012 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի շուրջ ձևավորված ռազմաքաղաքական իրավիճակը և մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները պահանջում են ունենալ մարտունակ, մշտապես կատարելագործվող բանակ: Այս մասին այսօր ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարում ասաց ՀՀԿ և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «ՀՀ զինված ուժերը ունակ են լինելու անվտանգություն սփռել ամբողջ տարածաշրջանում: Շարունակվելու է ԶՈւ համալրումը ժամանակակից սպառազինությամբ: Անկարգությունն ու ծառայակիցների ահաբեկումը տեղ չեն ունենալու զինված ուժերում: ԶՈւ անձնակազմը լինելու է կրթված, արհեստավարժ և ռազմական գործի մասնագհետ», - ասաց Սերժ Սարգսյանը: Նա ընդգծեց, որ շարունակվելու է բանակ-հասարակություն կապի ամրապնդումը: Այս ամենի հիմքում դրվելու է «զինվորական համազգեստով քաղաքացու» գաղափարը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |