Թուրքիան չի մասնակցելու «Եվրատեսիլ 2013»-ին![]() 15 դեկտեմբերի 2012 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթին, որն անցկացվելու է Շվեդիայում: Ինչպես հայտնում է escxtra.com-ը, թուրքական հեռուստաալիքի ղեկավարությունը հայտարարել է, որ պատճառը ոչ թե ֆինանսական է, այլ կանոնակարգում տեղի ունեցած փոփոխությունները: Մինչ այդ, խոսակցություններ էր գնում, որ երկիրը պետք է ներկայացնի Այնուր Այդինը, սակայն այդ խոսակցություններին հայտարարությունից հետո վերջ դրվեց: Մրցույթին հրաժարվել են մասնակցել նաև Լեհաստանը, Պորտուգալիան և Բոսնիա-Հերցեգովինան: «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթը տեղի կունենա Շվեդիայի Մալմյո քաղաքում՝ մայիսի 14-18-ը: Շվեդիան կընդունի մրցույթն արդեն 5-րդ անգամ, երկրին վերջին հաղթանակը բերել է երգչուհի Լորինը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |