Եգիպտոսում ընտրատեղամասերից մեկի մոտ հրաձգության արդյունքում զոհվել է մեկ մարդ

Եգիպտոսում ընտրատեղամասերից մեկի մոտ հրաձգության արդյունքում զոհվել է մեկ մարդ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 15-ին Կահիրեից 300 կմ հեռավորության վրա տեղակայված ընտրատեղամասի մոտ տեղի ունեցած հրաձգության արդյունքում զոհվել է 1 մարդ, 2-ը` վիրավորվել են: Ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ-ները, միջադեպը տեղի է ունեցել Մանֆալուտ քաղաքից ոչ հեռու:

Հակամարտող երկու կլանների ներկայացուցիչներ որոշել են հարաբերությունները պարզոել զենքի միջոցով:

Կարգ ու կանոն հաստատելով զբաղվել են բանակն ու ոստիկանությունը: Քվեարկության գործընթացը վերականգնվել է մի քանի րոպե առաջ:

Հաղորդվում է, որ հանրաքվեին, ընդհանուր առմամբ, մասնակցում են մեծ քանակությամբ մարդիկ: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---