Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին![]() 15 դեկտեմբերի 2012 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 15-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին, հայտնում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը: Հանդիպմանը քննարկվել են ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր: Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 14-ին, Բուլղարիայի ԱԳ նախարար Նիկոլայ Մլադենովը Հայաստանի, Լեհաստանի և Շվեդիայի արտգործնախարարների հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին անհրաժեշտ է ձեռնպահ մնալ իրավիճակի լրացուցիչ լարումից: Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին էլ իր հերթին նշել էր, որ իրենք սատարում են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը և կողմերին կոչ են անում չնախաձեռնել ոչինչ, ինչը կարող է վնասել խաղաղ կարգավորմանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |