Իռլանդիայի հայ համայնքը հարգել է Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանի հիշատակը![]() 16 դեկտեմբերի 2012 - 16:07 AMT PanARMENIAN.Net - Իռլանդիայի հայ համայնքը սգում է Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում Հայաստանի դեսպան Կարինե Ղազինյանի վաղաժամ մահվան կապակցությամբ: Դեկտեմբերի 9-ին համայնքը հիշատակի արարողություն է կազմակերպել Դուբլինում: Ղազինյանը մահացել է դեկտեմբերի 6-ի առավոտյան ԱՄՆ-ում 57 տարեկան հասակում, ենթադրվում է՝ հետվիրահատական բարդություններից, հաղորդում է russianireland.com-ը: Կարինե Ղազինյանը եղել է նաև Ռումինիայում և ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանը: 2009- 2011 թթ. նա զբաղեցրել է փոխարտգործնախարարի պաշտոնը և Հայաստան-ԵՄ ասացացման համաձայնագրի գլխավոր բանակցողն էր: 2011թ. սեպտեմբերից զբաղեցնում էր Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանի պաշտոնը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |