Ժերար Դեպարդյեն նեղացել է Ֆրանսիայի վարչապետից և հրաժարվել երկրի քաղաքացիությունից![]() 16 դեկտեմբերի 2012 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Նշանավոր դերասան Ժերար Դեպարդյեն Ֆրանսիայի վարչապետ Ժան Մարկ Էյրոյին ուղղված բաց նամակում հաղորդել է, որ հրաժարվում է քաղաքացիությունից՝ վարչապետի կողմից վիրավորական խոսքերից հետո: Ժան Մարկ Էյրոն «խղճուկ» է անվանել Դեպարդյեի որոշումը Ֆրանսիայից Բելգիա տեղափոխվելու մասին՝ բարձր հարկերից խուսափելու համար: «Ես չեմ խնդրում արդարացնել իմ արարքը, բայց գոնե հարգեք այն: Երկիրը լքածներից ոչ մեկին այդպես չեն վիրավորել, ինչպես ինձ»,- ասել է դերասանն իր ուղերձում՝ հրապարակված Journal du dimanche թերթում: «Ես հանձնում եմ Ձեզ իմ անձնագիրը և սոցիալական ապահովագրության համարը: Մենք այլևս ընդհանուր հայրենիք չունենք: Ես իսկական եվրոպացի եմ և աշխարհի քաղաքացի, ինչպես ինձ սովորեցրել է իմ հայրը»,- ասել է նա: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |