Չնայած ձյանը` «Զվարթնոց» օդանավակայանի չվերթներն իրականացվում են ըստ ժամանակացույցի

Չնայած ձյանը` «Զվարթնոց» օդանավակայանի չվերթներն իրականացվում են ըստ ժամանակացույցի

PanARMENIAN.Net - Չնայած տեղացած ձյանը` «Զվարթնոց» օդանավակայանի չվերթներն իրականանում են ժամանակացույցին համապատասխան: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է օդանավակայանի մամլո քարտուղար Գևորգ Աբրահամյանը: «Ձյան պատճառով ոչ մի չվերթ չեղյալ չի հայտարարվել և ուշացումներ չկան»,- ասել է նա:

Դեկտեմբերի 18-19-ին Հայաստանի շրջանների զգալի մասում, 17-ին` արևմտյան շրջաններում սպասվում է ձյուն: Քամին` հյուսիս-արևելյան 2-7 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում կդիտվի բուք, ճանապարհներին մերկասառույց, առանձին հատվածներում` մառախուղ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-16-ին կնվազի 7-9, արևելյան շրջաններում` 13-15 աստիճանով: Դեկտեմբերի 18-19-ին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 15-16-ը, 18-19-ը` ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, ճանապարհներին` մերկասառույց, հնարավոր է քամու ուժգնացում 13-18մ/վրկ: Դեկտեմբերի 17-ին սպասվում է ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է, հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---