Համաշխարհային ինտելեկտուալ խաղեր. Լևոն Արոնյանը կիսում է 1-3 տեղերը բլիցում

Համաշխարհային ինտելեկտուալ խաղեր. Լևոն Արոնյանը կիսում է 1-3 տեղերը բլիցում

PanARMENIAN.Net - Պեկինում շարունակվում են Համաշխարհային ինտելեկտուալ խաղերը: Տղամարդկանց շարքում Լևոն Արոնյանը կայծակնային շախմատում առաջին օրից հետո կիսում է 1-3 տեղերը: Արոնյանը, Հիկարու Նակամուրան ԱՄՆ-ից ու Սերգեյ Կարյակինը Ռուսաստանից 8 հնարավորից վաստակել են 6 միավոր:

Այսօր տեղի կունենան 5-19 տուրերի բլից պարտիաները:

Հայ շախմատիստն արագ շախմատի մրցաշարում գրավել է 13-րդ տեղը:

Դեկտեմբերի 18-ին և 19-ին տեղի կունենան կույր շախմատի պարտիաները:

Կանանց պայքարում Էլինա Դանիելյանը արագ շախմատում զբաղեցրել է 8-րդ տեղը, իսկ բլիցով նա դեռևս 14-րդն է:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---