ՀԱՅԱՍՏԱՆԸ ԸՆՏՐՎԵԼ Է ՄԱԿ-Ի ԳՎ 60-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ

PanARMENIAN.Net - Հունիսի 13-ին Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 60-րդ նստաշրջանի փոխնախագահ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ՄԱԿ-ի ԳԱ-ի հոբելյանական 60-րդ նստաշրջանի աշխատանքը կսկսվի ընթացիկ տարվա սեպտեմբերի 14-ին: Որպես փոխնախագահող երկիր` Հայաստանն, ի դեմս ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Մարտիրոսյանի, կմասնակցի Գլխավոր կոմիտեի աշխատանքին: Գլխավոր կոմիտեն պատասխանատու է ԳԱ-ի աշխատանքների, այդ թվում օրակարգի կետերի վերաբերյալ հարցերի քննարկման եւ ՄԱԿ-ի անդամ երկրների հաստատմանն առաջարկությունների ներկայացման համար:
 Ուշագրավ
---