ՌՈՒՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՄԻ ՄԱՍԻ ԴՈՒՐՍ ԲԵՐՈՒՄԸ ՎՐԱՍՏԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ15 հունիսի 2005 - 11:53 AMT PanARMENIAN.Net - «Ռուսական ռազմական տեխնիկայի մի մասի դուրս բերումը Վրաստանից Հայաստան չի փոխում ուժերի հաշվեկշիռը տարածաշրջանում եւ ոչ մի կերպ չի սպառնում Ադրբեջանին»,-հայտարարել է ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Յուրի Բալուեւսկին: Իր իտալացի գործընկեր Ջամպաոլո Դի Պաոլոյի հետ բանակցություններից հետո Բալուեւսկին նշել է, որ «ռուսական տեխնիկան Վրաստանից Հայաստան տեղափոխելու առնչությամբ Բաքուն պատճառներ չունի անհանգստության համար»: «Ավելի վաղ իր հարցազրույցներից մեկում ես ասել եմ, որ Վրաստանից ռուսական ռազմակայանների դուրս բերման սեղմ ժամկետները, հավանաբար, կպահաջեն մեր տեխնիկայի մի մասի տեղափոխում Հայաստանի տարածքում Գյումրիյում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայան»,-հայտարարել է գեներալը: Նա ավելացրել է, որ «տեխնիկան կտեղակայվի այդ ռազմակայանում» եւ «Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրի շրջանակներում չի փոխի ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում»:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |