ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՊԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, հաղորդել է պետության ղեկավարի մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հունիսի 22-23-ը Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հիմնական հարցերը, ՀԱՊԿ առջեւ ծառացած խնդիրներն ու դրանց լուծման ուղիները: Նիկոլայ Բորդյուժան Ռոբերտ Քոչարյանին է ներկայացրել թմրաբիզնեսի եւ թրաֆիքինգի դեմ պայքարի ուղղությամբ կատարած աշխատանքներն, ինչպես նաեւ աճող մարտահրավերների պայմաններում հակաահաբեկչական ակտիվ գործողությունները: Զրուցակիցները քննարկել են նաեւ ՀԱՊԿ շրջանակում ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր:
 Ուշագրավ
---