ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՄՈՍԿՎԱՅԻ ՓՈԽՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար, հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սերժ Սարգսյանն հանդիպել է Մոսկվայի քաղաքապետի առաջին տեղակալ Վլադիմիր Ռեսինի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հաղորդել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Հանդիպման ընթացքում Ռեսինը նշեց Հայաստանում նկատվող դրական տեղաշարժերը եւ ընդգծեց, որ իր համար հաճելի է յուրաքանչյուր այցի ժամանակ Հայաստանը տեսնել շարունակական զարգացման մեջ: Նրա խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարության նոր շենքի շինարարական աշխատանքների ներկա ընթացքը: Հանդիպմանը մասնկացում էին նաեւ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Պավլովը, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը:
 Ուշագրավ
---