Ավստրալիայում աճում է աջակցությունը Հայաստանին սիրիահայերին օգնելու համար 24,5 մլն դոլար հատկացնելու նախաձեռնությանը![]() 19 դեկտեմբերի 2012 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Ավստրալիայի կառավարությունում աճում է աջակցությունը Հայաստանին սիրիահայերին օգնելու համար 24,5 մլն դոլար հատկացնելու նախաձեռնությանը: Ինչպես հայտնում է Ավստրալիայի Հայ Դատի հանձնախումբը, մի շարք պաշտոնյաներ դիմել են ԱԳՆ՝ կոչ անելով ֆինանսական օգնություն տրամադրել Հայաստանին սիրիահայ փախստականներին օժանդակելու համար: Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրենը շնորհակալություն է հայտնել օրենսդիրներին նախաձեռնությանը սատարելու համար, նշելով. «Ժամանակը մեծ դեր է խաղում այստեղ: Կարևոր է, որ օգնություն ստանան նրանք, ով դրա կարիքն ունի»: Ավստրալիայի Հայ Դատի հանձնախումբը Ավստրալիայի միջազգային զարգացման գործակալության ու Միջազգային օգնության ու առևտրի դեպարտամենտի հետ համատեղ հանդես է եկել նախաձեռնությամբ Սիրիայից Հայաստան տեղափոխված սիրիահայ փախստականներին օգնելու վերաբերյալ: «Ավստրալիայի կառավարության հետ համատեղ մենք աշխատում ենք Հայաստանին սիրիահայերին օգնելու համար 24,5 մլն դոլար հատկացնելու ուղղությամբ»,-ասել է Վաչե Ղահրամանյանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |