Մանվել Բադեյան. Ինչո՞ւ եք անպայման ուզում, որ Ծառուկյանն առաջադրվի![]() 19 դեկտեմբերի 2012 - 16:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ-ն մեղավոր չէ, որ ԲՀԿ-ն չի ուզում մասնակցել նախագահական ընտրություններին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը: «Ինչո՞ւ եք անպայման ուզում, որ Գագիկ Ծառուկյանն առաջադրվի: Մարդը չի ուզում և վերջ: Դա նրանց կուսակցության որոշումն է և որևէ մեկը չի կարող պարտադրել այդ որոշումը»,- ասաց Մանվել Բադեյանը: Ասուլիսին ներկա էր նաև ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը, ով նախագահական ընտրությունների վերաբերյալ ԲՀԿ հայտարարությանը ոչինչ ավելացնել չցանկացավ: Անդրադառնալով հարցին, թե ո՞ւմ կգնան ԲՀԿ ձայները, Լյովա Խաչատրայնն ասաց. «Ձայնը չեն նվիրում, ընտրողները իրենք կկատարեն իրենց ընտրությունը: Չեմ կարծում, որ ձայները սեփականաշնորհված են ու կարող են ուղղորդվել ինչպես ցանկանան»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |