Բրուքլինում ձերբակալվել է 22-ամյա ներգաղթյալ Հայաստանից. Նա չի ցանկացել վճարել հաշիվը և դանակով սպառնացել է մատուցողին![]() 19 դեկտեմբերի 2012 - 20:15 AMT PanARMENIAN.Net - Բրուքլինի շրջանային դատախազությունում հայտնել են 22-ամյա Մանուկ Թորոսյանի ձերբակալության մասին, ում մեղադրում են սպասարկման վարձը չվճարելու, մարմնական վնասներ հասցնելու փորձի և անօրինական զենք պահելու մեջ: Հանգստյան օրերին Մանուկ Թորոսյանը Midwood թաղամասի Coney Island Avenue-ի ակումբում էր, և առավոտյան ժամը 2-ի կողմերը նրան է ներկայացվել 1253 դոլար արժողությամբ հաշիվ: Մատուցողը, տեսնելով, որ Թորոսյանն առանց հաշիվը վճարելու հագել է բաճկոնն ու ուղղվել դեպի դուռը, կանգնեցրել է նրան արդեն փողոցում: Թորոսյանը գրպանից հանել է ոչ թե գումար, այլ դանակ և դրանով, իբրև թե, սպառնացել մատուցողին: Ակումբի աշխատակիցները ոստիկանություն են կանչել և Թորոսյանը ձերբակալվել է:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |