ՀԱՊԿ միացյալ զորքերում կհայտնվեն օդուժ և հատուկ նշանակության ջոկատներ![]() 19 դեկտեմբերի 2012 - 20:54 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ պետությունները պատրեզմի են պատրաստվում: ՀԱՊԿ միացյալ զորքերում կհայտնվեն օդուժ և հատուկ նշանակության ջոկատներ: Այս մասին այսօր հայտնի է դարձել Մոսկվայում, որտեղ ավարտվել է Ղազախստանի, Ռուսաստանի,Հայաստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի նախագահների հանդիպումը: Այսպիսով ՀԱՊԿ-ի մասնակից-պետությունները պատրաստվում են տարածաշրջանում իրավիճակի կտրուկ սրմանը. արդեն մեկ տարուց Աֆղանստանից կհեռանան ՆԱՏՕ-ի զորքերը: Սպասվում է, որ դրանից անմիջապես հետո աֆղանական և պակիստանյան գրոհայինները կփորձեն ներխուժել սահմանակից երկրների տարածքներ: Հենց այդ պատճառով են ՀԱՊԿ պետությունների ղեկավարները որոշել ավելացնել Արագ արձագանքման հավաքական ուժերի ռազմական հզորությունը: Ներկայումս Մոսկվայում ընթանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստ, որին մասնակցում են Ղազախստանը, Ռուսաստանն ու Բելառուսիան: Սպասվում է, որ կողմերը կստորագրեն մի շարք կարևոր փաստաթղթեր` կապված ոչ միայն ռազմական, այլև տնտեսական անվտանգության հետ, հաղորդում է ktk.kz-ը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |