Բաքուն լրջորեն կարծում է, որ իրավունք ունի՞ որևէ մեկին թույլ տալ կամ չտալ այցելել Արցախ![]() 19 դեկտեմբերի 2012 - 21:51 AMT PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպպ Լեֆորը «պետք է բացատրի» Լեռնային Ղարաբաղ կատարելիք այցի նպատակը, հայտարարել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը: «Ադրբեջանը դեմ չէ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների այցին այդ տարածքներ, քանի որ դա նրանց աշխատանքն է: Ինչ վերաբերում է տարբեր քաղաքական ուժերի` այդ տարածքներ հանուն տարբեր քաղաքական նպատակների այցելելուն, ապա մենք պաշտոնապես նրանց թույլ չենք տալիս, քանի որ դրա համար հիմքեր չկան: Ինչ վերաբերում է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպպ Լեֆորի` Լեռնային Ղարաբաղ կատարելիք այցին, ապա պետք է մտածել այդ ուղևորության նպատակների մասին»,-չորեքշաբթի օրը լրագրողների է ասել Ազիմովը: Նրա խոսքով, «ԵՄ-ն չի մասնակցում հակամարտության կարգավորմանը, այլ միայն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին»: Ապագայում ԵՄ-ն կարող է ներգրավվել հակամարտության հետ կապված ինչ-ինչ հարցերի լուծման գործընթացում, ընդգծել է փոխնախարարը` հավելելով, որ «եթե Լեֆորը ցանկանում է այցելել Ղարաբաղ, ապա պետք է բացատրի այցելության նպատակը»: Որևէ բան մեկնաբանելն ավելորդ է, բայց մի՞թե Բաքվում լրջորեն կարծում են, որ իրավունք ունեն որևէ մեկին թույլ տալ կամ չտալ այցելել արդեն վաղուց դե-ֆակտո Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կոչվող տարածք: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |