ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՌԴ ՍԱՐԱՏՈՎԻ ՄԱՐԶ18 հունիսի 2005 - 08:19 AMT PanARMENIAN.Net - Ուրբաթ օրը ոչ պաշտոնական այցի շրջանակներում Սարատով է ժամանել ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Սմբատյանը: Դիվանագետը հանդիպել է Սարատովի մարզպետ Պավել Իպատովի, Սարատովի եպիսկոպոս Լոնգինի եւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Դեսպանը ծառ է տնկել նաեւ բաց երկնքի տակ գտնվող տեղի «Ազգային գյուղ» ազգագրական թանգարանի հայկական ազգային բակում: «Մեր պետության արտաքին քաղաքականությունը կայանում է նրանում, որպիսզի կառուցել հարաբերությունները հատկապես Ռուսաստանի նահանգների հետ»,- մեկնաբանել է Սարատով իր այցի նպատակը Արմեն Սմբատյանը: Նրա խոսքերով` «Սարատովի մարզը Հայաստանին ավելի մոտ եւ հետաքրքիր տարածաշրջաններից մեկն է»: «Այստեղ վերջերս փոխվել է նահանգապետը եւ ես անհրաժեշտ գտա գալ եւ ծանոթանալ Պավել Իպատովի հետ, հրավիրել նրան պաշտոնական այց կատարել Հայաստան եւ համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Սարատովի մարզի միջեւ համագործակցության մասին մեծ պայմանագրի ստորագրման ժամկետներն ու շրջանակները, որն իր մեջ կներառի տնտեսական, մշակութային, կրթական ոլորտները»,- ասել է դեսպանը: «Մենք շահագրգռված ենք Հայաստանի եւ Սարատովի մարզի միջեւ ապրանքաշրջանառության ծավալների աճով` հատկապես ռազմաարդյունաբերական համակարգի եւ զբոսաշրջիկության ոլորտներում»,- ավելացրել է հայ դիվանագետը, տեղեկացնում է «Ռոսբալթ» գործակալությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |