Մինչև 2013-ի ավարտը «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» մտադիր է հարկումից 4.6 մլն դոլար եկամուտ ստանալ

Մինչև 2013-ի ավարտը «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» մտադիր է հարկումից 4.6 մլն դոլար եկամուտ ստանալ

PanARMENIAN.Net - Մինչև 2013-ի ավարտը «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն մտադիր է ավելացնել ներգրավված միջոցների ծավալը` հասցնելով մինչև 114.3 մլրդ դրամի:

Բացի այդ, մինչև տարեվերջ ծրագրվում է բանկի ընդհանուր ակտիվները հասցնել 137.9 մլրդ դրամի, ընդ որում, վարկային պորտֆելը` մինչև 105.2 մլրդ դրամի:

«Եկամտային ակտիվների ավելացումը թույլ կտա բանկին մինչև 2013-ի վերջը հարկումն ավելացնել մինչև 4.6 մլն դոլարով, ինչը ենթադրում է ակտիվների եկամտաբերության ցուցանիշների ապահովում»,-ասվում է բանկի մամուլի հաղորդագրությունում:

Մինչև 2012-ի ավարտը «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն մտադիր է տարեսկզբի համեմատ 21.0 տոկոսով ավելացնել ներգրավվող միջոցների ծավալը: Բացի այդ, մինչև տարեվերջ ծրագրվում է բանկի ընդհանուր ակտիվները ավելացնել 21.6 տոկոսով, ընդ որում, վարկային պորտֆելը կավելանա 20.5 տոկոսով: Եկամտային ակտիվների ավելացումը թույլ կտա բանկին մինչև ընթացիկ տարվա վերջ հարկումից ստացված եկամուտը հասցնել 4.0 մլն դոլարի:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---