Ռոնալդոյի ընկերները «Խաղ աղքատության դեմ» ակցիայի շրջանակներում հաղթել են Զիդանի թիմին![]() 20 դեկտեմբերի 2012 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Բրազիլական Պորտու Ալեգրի քաղաքում կայացած «Աղքատության դեմ խաղ» ավանդական ակցիայի շրջանակներում կայացել է հանդիպում Ռոնալդոյի և Զինեդին Զիդանի թիմերի միջև: Յուրաքանչյուր տարի ստացված եկամուտները հատկացվում են տարբեր երկրներում հատուկ նախագծերի իրագործմանը` ուղղված կենսական խնդիրների դեմ պայքարին: Հանդիպումն ավարտվել է լեգենդար բրազիլացու թիմի հաղթանակով 3:2 հաշվով: Խաղին հայտագրված է եղել «Զենիթի» հարձակվող Հալկը, բայց նա դաշտ դուրս չի եղել: Հանդիպումը սպասարկել է հայտնի իտալացի մրցավար, մրցավարության հարցերով ՈւԵՖԱ-ի ավագ սպա Պիերլուիջի Կոլինան: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |