Կարեն Աղամալյան. Ես գոհ եմ ԵԱ-ում թիմի ելույթից, բայց տղաները դեռ շատ պետք է աշխատեն իրենց վրա![]() 20 դեկտեմբերի 2012 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը, ում գլխավորությամբ հայ բռնցքամարտիկները մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում նվաճել են երեք մեդալ, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ առաջնությունը շատ բարդ է եղել: «Առաջնությունում հանդես են եկել Օլիմպիական խաղերի մասնակիցներ և մրցանակակիրներ: Մեր թիմն առաջնությունում ամենաերիտասարդն էր, հավաքականի միջին տարիքը կազմում է 20 տարեկան: Ես սպասում էի, որ մենք մեդալներ կնվաճենք և ուրախ եմ, որ իմ տղաները կարողացան ուրախացնել ինձ»,- ասել է մարզիչը: Նրա խոսքով, Կորյուն Սողոմոնյանը, ով ոսկի է նվաճել, շատ լարված մենամարտեր է անցկացրել: Եզրափակչում հաշիվը հավասար էր, բայց վերջին ռաունդում նա մի միավորով առաջ անցավ մրցակցից և դարձավ չեմպիոն. «Կորյունը շատ հեռանկարային երիտասարդ բռնցքամարտիկ է: Նա դեռ պետք է շատ աշխատի իր վրա, բայց ընդհանուր առմամբ ես գոհ և շնորհակալ եմ, որ նա կարողացավ իրեն այդքան լավ դրսևորել Եվրոպայի առաջնությունում»: Արամ Ավագյանի և Նարեկ Աբգարյանի մասին, ովքեր նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ, Աղամալյանն ասել է. «Նրանք նույնպես արեցին այն ամենն, ինչ կարող էին, անցկացրեցին գեղեցիկ և արժանի մարտեր: Ես գոհ եմ թիմի ելույթից, բայց մենք դեռ շատ անելիք ունենք»: Նշենք, որ Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությունում ընդհանուր թիմային հաշվարկում զբաղեցրել է չորրորդ տեղը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |