ԻՍՐԱՅԵԼԸ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՈԼՈՔՈՍԹԻ ԵԶԱԿԻՈՒԹՅՈՒՆԸ ՉՆՍԵՄԱՑՆԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ

PanARMENIAN.Net - Երկու հիմնական գործոններ են ստիպում Իսրայելին, ինչպես նաեւ ԱՄՆ հրեական լոբբիին չճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին, OpenArmenia.com եւ PanARMENIAN.Net ի համատեղ օն-լայն հարցազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանում ՀՅԴ Հայ դատի ներկայացուցչության ղեկավար Կիրո Մանոյանը: PanARMENIAN.Net ի խնդրանքին մեկնաբանելու հրեաների արտահայտություններն այն մասին, թե «երկրորդ Հոլոքոսթ չի կարող լինել»` Մանոյանը նշել է, թե առաջին գործոնը, որը թույլ չի տալիս նրանց ճանաչել Հայոց ցեղասպանությունը, դա հրեկան հասարակության որոշ խավերի այն մոտեցումն է, թե Հոլոքոսթը եզակի երեւույթ է: «Ես կասեի, որ դա զոհի կարծիք է իր տառապանքների եզակի լիենլու մասին: Ըստ էության, յուրաքանչյուր ցեղասպանությունն է եզակի»,-նշել է Մանոյանը: Նրա խոսքերով, երկրորդ գործոնը այն է, որ Իսրայլեն ու Թուրքիան ռազմավարական դաշնակիցներ են: Այդպիսով, Իսրայել պետությունը, ինչպես նաեւ ԱՄՆ հրեական լոբբիի մեծ մասը իրենց վրա պարտավորություն են վերցրել ծառայելու թուրքական ժխտողական քաղաքականությանը: «Սակայն, խոսելով դրա մասին, մենք չպետք է մեղադրենք ողջ հրեա ժողովրդին այդ դիրքորոշման համար, քանի որ որ հրեաների մեծ մասը եւ վերջերս նաեւ հրեական կազմակերպությունները, ներառյալ նաեւ քաղաքական կուսակցությունները, համամիտ չեն Իսրայելի ժխտողական քաղաքականությանը: Հրեաների որոշ մասը ոչ միայն եղել են Հայոց ցեղասպանության վկաների եւ քարոզիչները, այլ այսօր էլ հանդիսանում են ցեղասպանության միջազգային ճանաչման ջանքերի կողմնակիցները»,-հայտարարել է նա, եւ նշել, որ վերջերս Բելգիայում գրեթե ողջ հրեական համայնքն է մասնակցել այն օրենքի աջակցության օգտին կազմակերպված ցույցին, ըստ որի ցեղասպանության ժխտումը դիտարկվում է որպես քրեականապես պատժելի արարք:
 Ուշագրավ
---