ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ-Ն ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆՎԱՆԵԼ Է «ԱՆՕՐԻՆԱԿԱՆ»

PanARMENIAN.Net - Թուրքիայի արտգործնախարարության մամլո քարտուղար Նամիգ Թանը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ ընտրությունները, «որոնք անց են կացնում Ղարաբաղի հայերը Ադրբեջանի գրավյալ Լեռնային Ղարաբաղի շրջանում ապօրինի են»: Նա ասել է.«Ընտրությունները դեռեւս հայերի օկուպացիայի տակ գտնվող Լեռնային Ղարաբաղում խախտում են միջազգային իրավունքի նորմերը, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ եւ Եվրոպայի Խորհրդի սկզբունքները»: Նամիգ Թանը նշել է, որ Թուրքիան հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման օգտին երկխոսության միջոցով, Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում եւ միջազգային իրավունքի նորմերին համաձայն, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---