ԲԱՔՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀ21 հունիսի 2005 - 08:23 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի փոխարտգործնախարար, ղարաբաղյան հարցի շուրջ բանակցություններում նախագահի հատուկ ներկայացուցիչ Արազ Ազիմովը հայտարարել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարներ Էլմար Մամեդյարովի եւ Վարդան Օսկանյանի Փարիզում կայացած հանդիպումը գտնում է արդյունավետ: Նրա խոսքերով` Փարիզում շոշափվել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ` Լեռնային Ղարաբաղի եւ Նախիջեւանի տարածքներով անցնող ընդհանուր օգտագործման ճանապարհին առնչվող հարցեր: Այժմ Բաքուն պատասխան է ակնկալում Երեւանից: Նրա խոսքերով` Բաքուն Հայաստանին առաջարկում է ընդհանուր օգտագործման ճանապարհ եւ հույս ունի, որ առաջարկությունը կընդունվի Երեւանի կողմից, քանզի կողմերը շահագրգռված են հուսալի հաղորդակցություններում: Ազիմովը տեղեկացրել է, որ ընդհանուր ճանապարհը նախատեսվում է անցկացնել Աղդամի, Ստեփանակերտի, Շուշիի մոտով, այնուհետեւ Գորիսի, Սիսիանի տարածքով մինչեւ Նախիջեւան: Փոխնախարարը գտնում է, որ այդ նախագծի առավելությունը կայանում է նրանում, որ երկու կողմերի օգտագործման դեպքում նրանցից ոչ մեկը շահագրգռված չի լինի դրա շրջափակմամբ: Հայտնի է դարձել նաեւ, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի ձեռքբերման համար գումարվելու է դոնոր խորհրդաժողով, իսկ հաղորդակցությունների անվտանգությունն ապահովելու են միջազգային ուժերը, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |