Հունգարացի փորձագետը՝ Սաֆարովի արտահանձնման մասին. Դա սրիկայություն էր![]() ![]() PanARMENIAN.Net - Հունգարիայի իշխանությունը սխալ քայլ արեց և մարդասպանին հանձնեց մի հանրապետության, որտեղ ավելի մեծ սխալ գործեցին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի (ICES) միջազգային դիտորդական պաշտոնական առաքելության անդամ, քաղաքագիտության պրոֆեսոր, Հունգարիայի սոցիալիստական կուսակցության խորհրդական Լասլո Կեմենը՝ մեկնաբանելով Հունգարիայի իշխանությունների` ադրբեջանցի մարդասապան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու և Ադրբեջանում նրան հերոսացնելու քայլը: Հունգարիայի իշխանության արարքը փորձագեը սրիկայություն անվանեց: «Ես կարծում եմ, որ հունգար ժողովուրդն է մեղավոր, որ նման իշխանություն ունի»,-ասաց Լասլո Կեմենը: Նա նկատեց, որ Հունգարիայի իշխանությունների այդ քայլից հետո Հունգարիայում հանրահավաքները և բողոքի ակցիաները ցույց տվեցին, որ հունգար ժողովուրդը համերաշխ է հայ ժողովրդի հետ: Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովին, որտեղ նրան անհապաղ ներում շնորհվեց: Հայաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Ըստ որոշ աղբյուրների՝ Սաֆարովի արտահանձնումն իրականացվել է Ադրբեջանի կողմից Հունգարիային տրամադրվելիք 2-3 մլրդ եվրոյի դիմաց: Հունգարական կողմը հերքում է այս հայտարարությունները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |