Ռեբեց. Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը հեռանկարային է Հայաստանի համար![]() 21 դեկտեմբերի 2012 - 14:37 AMT PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղու» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը գտնում է, որ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման նախագիծը հեռանկարային է մեր հանրապետության համար: «Մեր կարծիքով, սա շատ հեռանկարային նախագիծ է, որը բխում է միջազգային տրանսպորտային միջանցնքների տրամաբանությունից և թույլ կտա Հայաստանին դուրս գալ դեպի Պարսից ծոց, և այնուհետև՝ Եվրոպա»,-ասել է ՀԿԵ գլխավոր տնօրենը Երևանում կայացած ամփոփիչ մամլո ասուլիսում: Ինչպես հայտնել է Վիկտոր Ռեբեցը, արդեն նախնական գնահատական կա այս նախագածի իրականցման հարցում, նրա պահանջված լինելու առումով՝ հաշվի առնելով բեռնափոխադրումների ծավալը: «Որքան գիտեմ, Հայաստանի կառավարությունն արդեն հանձնարարել է կատարել տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքներ, և շուտով մենք շատ հարցերի պատասխաններ կստանանք»,-ասել է նա: Ըստ փորձագետների, նախագծի իրականացման համար պահանջվում է 1,7-2,8 մլրդ դոլար: Ճանապարհի կառուցումը քննարկվում է այժմ Ռուսաստանի, Իրանի ու Չինաստանի հետ: Հետաքրքրությունը նախագծի հանդեպ դրսևորել են Համաշխարհային բանկն ու Ասիական զարգացման բանկը: Ներկայումս ողջ երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանից իրականացվում է Վրաստանի տարածքով: Իրան-Հայաստան երկաթուղին, որը ՀՀ իշխանությունները հայտարարել են առաջնային նախագիծ, թույլ կտա այլընտրանքային ճանապարհ բացել էներգառեսուրսների և այլ ապրանքների տեղափոխման համար: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |