Լիդիա Լոուսոն. Հայաստանում ԸՕ գործնական կիրառման խնդիր կա21 դեկտեմբերի 2012 - 14:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ընտրական օրենսդրական բազան հիմնականում համապատասխանում է միջազգային ժողովրդավարական չափանիշներին: Այս մասին ասվում է Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի (ICES) միջազգային դիտորդական պաշտոնական առաքելության եզրակացության մեջ: Ըստ կենտրոնի փորձագետների՝ ընտրական օրենսգիրքը, չնայած որոշ դիտողությունների, լիարժեք նկարագրում է ընտրական բոլոր գործընթացները և թույլ է տալիս անցկացնել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ: Ըստ կենտրոնի ամերիկացի փորձագետ Լիդիա Լոուսոնի՝ Հայաստանում, ինչպես հետխորհրդային մյուս երկրներում, կա ԸՕ-ի՝ գործնականում կիրառման խնդիր: «Դա կարող է վատ անդրադառնալ ընտրությունների ընթացքի վրա և բացթողումների պատճառ դառնալ»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փորձագետը: Նա ընդգծեց, որ օրենսգրքի դրույթներին խստորեն հետևելը կարող է ապահովել ընտրությունների թափանցիկությունը: Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի ղեկավար, Իսրայելի Քնեսեթի պատգամավոր Ալեքսանդր Ցինկերն իր հերթին նկատեց, որ ընտրական գործընթացների բոլոր մասնակիցները դեռ նախընտրական շրջանում պետք է թափանցիկ և արդար ընտրություններ անցկացնելու պատրաստակամություն հայտնեն ու արդար ընտրություններ անցկացնելու դեպքում ճանաչեն արդյունքները: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |