Լասլո Կեմեն. Պետք է այնպես անել, որ Հայաստան պետության դիրքերը չթուլանան և խնդիրները լուծվեն խաղաղ ճանապարհով![]() 21 դեկտեմբերի 2012 - 15:18 AMT PanARMENIAN.Net - Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի հունգարացի փորձագետ Լասլո Կեմենը հույս ունի, որ 2013-ի Հայաստանի նախագահական ընտրությունները կանցնեն միջազգային չափանիշներին համապատասխան: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նկատեց, որ տարածաշրջանը շատ լարված է, իսկ Հայաստանն ունի խնդիրներ Ադրբեջանի և Թուրքիայի հետ, գոյություն ունի ԼՂ հակամարտությունը: Նա նշեց, որ այդ հարցերը լուծումներ են պահանջում: Լասլո Կեմենն ասաց, որ ընտրություններում բոլոր առաջադրվողների անունները դեռ հայտնի չեն, սակայն ով էլ որ առաջադրվի և ընտրվի, պետք է առաջնորդվի պետական շահով: «Մասնավոր հետաքրքրությունները չպետք է նախտընտրել պետության շահերից»,- ասաց նա: Փորձագետն ավելացրեց, որ պետք է այնպես անել, որ Հայաստան պետության դիրքերը չթուլանան և բոլոր խնդիրները լուծվեն խաղաղ ճանապարհով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |