Պարտքերի պատճառով կալանք է դրվել Սթիվ Ջոբսի զբոսանավի վրա

Պարտքերի պատճառով կալանք է դրվել Սթիվ Ջոբսի զբոսանավի վրա

PanARMENIAN.Net - Apple ընկերության հիմնադիրներից մեկի՝ Սթիվ Ջոբսի զբոսանավի վրա պարտքերի պատճառով կալանք է դրվել Ամստերդամի նավահանգստում:

Արդյունաբերական դիզայներ Ֆիլիպ Սթարկի ներկայացուցիչները պնդում են, որ նավի սեփականատերերը պարտք են իրեն, հայտնել է «Ռոյթերս» գործակալությունը:

Սթարկի իրավաբանները պնդում են, որ իրենց հաճախորդը պետք է ստանա «Վինուսի» արժեքի 6 տոկոսը՝ զբոսանավի վրա աշխատելու համար:

«Վինուսի» կառուցումն ավարտվեց 2012թ. հոկտեմբերի 19-ին: Ջոբսն այդպես էլ չտեսավ նավը ավարտուն վիճակում, դրանից մեկ տարի առաջ նա մահացավ քաղցկեղից, հայտնում է Լենտա.ռու-ն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---