2013-ին ՀԿԵ ներդրումները կկազմեն 540 մլն ռուբլի21 դեկտեմբերի 2012 - 18:13 AMT PanARMENIAN.Net - Նախատեսած ներդրումային ծրագրի շրջանակներում ՀԿԵ-ն նվազեցնում է երկաթգծերում ներդրումների ծավալը: 2013-ին ներդրումների ծավալը կկազմի 540 մլն ռուբլի` 2012-ի 1.15 մլրդ-ի դիմաց, դեկտեմբերի 21-ին կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԿԵ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը: « Մինչ այժմ ներդրումներն իրականացվում էին արագացված մասշտաբներով, 2012-ին բոլոր ուժերը կենտրոնցարել էինք ենթակառուցվածքի վերականգնման վրա: Դա հիմքեր է ստեղծել, որպեսզի երկաթուղային տրանսպորտի ամբողջ համակարգը կայուն կերպով աշխատի»,-ընդգծել է նա: Այսպես, գլխավոր տնօրենի խոսքով, ներդրումային ծրագրի շրջանակներում հաջողվել է վերակառուցել Գյումրիի լոկոմոտիվային և վագոնային դեպոն, Զամանլուի կամուրջը, ավարտվել է Վանաձորից Այրում 2 նոր կամուրջների շինարարությունը, ինչպես նաև էլեկտրահաղորդակցման 140 գծերի և ավելի քան 300կմ երկաթգծի վերանորոգումը: Ինչ վերաբերում է 2013-ի ծրագրերին, ապա ինչպես հաղորդել է Ռեբեցը, հիմնական ներդրումներն ուղղվելու են ճանապարհների, կապի և էլեկտրամատակարարման համակարգերի վերականգնմանը: Ֆինանսական միջոցների մեծ մասը ուղղվելու է շարժակազմի վերանորոգմանը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել |