2013թ. Լեգրանը մտադիր է Հայաստանում ներկայացնել Ցեղասպանությանը նվիրված իր ստեղծագործությունը21 դեկտեմբերի 2012 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Գալիք տարի աշխարհահռչակ հայազգի կոմպոզիտոր ու երաժիշտ Միշել Լեգրանը մտադիր է համերգ տալ Հայաստանում: Ինչպես հայտնում է «Ռոստով օֆիցիալնի» պարբերականը, կոմպոզիտորը չի բացառել, որ համերգը կկայանա «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի հետ: «Մի մեծ բանի ցանկություն կա, չէ որ ես այնքան էլ հաճախ չեմ լինում իմ պատմական հայրենիքում»,-ասել է Լեգրանը Դոնի Ռոստովում: Ըստ Լեգրանի, նա ցանկանում է Հայաստան տանել իր նոր ստեղծագործությունը, նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, որին զոհ են գնացել նաև նրա մայրական կողմի հարազատները: «Դա անսովոր ստեղծագործություն կլինի իմ ունկընդրի համար: Անվանումը դեռ չեմ մտածել, բայց չեմ բացառում «Հայաստանի ռեքվիեմ» տարբերակը: Այն, ինչ կատարվեց 1915թ. Օսմանյան կայսրությունում, սարսափելի է: Նախորդ դարասկզբին հայերի մի մասը տուժեց օսմաններից, մյուս մասը հայտնվեց կոմունիստական ռեժիմի տիրապետության տակ ու կովկասայնացման ենթարկվեց: Հայ ժողովրդի ողրբեգությունը կարելի է համեմատել հրեաների ողբերգության հետ»,-ասել է կոմպոզիտորը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |