Ղարաբաղյան հարցում Թուրքիայի համար օբյեկտիվությունը Ադրբեջանի կործանարար դիրքորոշմանն աջակցելն է![]() 21 դեկտեմբերի 2012 - 20:24 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի համար անկողմնակալ լինելը նշանակում է ոչ թե կարգավորմանը սատարել, այլ աջակցել Ադրբեջանի քայլերին՝ ուղղված բանակցային գործընթացի ձախողմանը և համանախագահների ձևաչափից ձերբազատվելուն։Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը` մեկնաբանելով իր թուրք գործընկերջ հայտարարություններն այն մասին, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրները պետք է փոխվեն` նրանց կողմնակալության պատճառով, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Տիգրան Բալայանի խոսքով, Թուրքիան քննադատում է անգամ Իռլանդիային՝ պատճառաբանելով աշխարհագրորեն հեռու գտնվելը։ «Անկողմնակալությունը ուղիղ համամետական չէ աշխարհրագրական հեռավորությանը, ինչի փայլուն ապացույցն է հենց Թուրքիայի օրինակը։Թուրքիան առիթը բաց չի թողնում նորից և նորից ապացուցելու միջազգային հանրությանը, որ իր որևիցե միջամտություն այս հարցերում միայն վնաս է հասցնում»,-ասել է Բալայանը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |