Լյուդմիլա Սարգսյան. ՀԱԿ-ում շատ թեկնածուներ կան, բայց բոլորին համախմբել կարող է միայն Տեր-Պետրոսյանը

Լյուդմիլա Սարգսյան.  ՀԱԿ-ում շատ թեկնածուներ կան, բայց բոլորին համախմբել կարող է միայն Տեր-Պետրոսյանը

PanARMENIAN.Net - ՀՀՇ 17-րդ համագումարում բոլորն ակնկալում են տեղեկանալ, թե ինչ ձևաչափով է ՀԱԿ-ը գնալու նախագահական ընտրություններին: Այս մասին իր ողջույնի ելույթում ասաց Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: «Սա հերթական համագումարը չէ: Սա ոչ միայն ՀՀՇ-ի համագումարն է, այստեղ ներկայացված են նաև Կոնգրեսի բազմաթիվ անդամներ, անկուսակցականներ և այլ կուսակցությունների անդամներ: 2007-ին բոլորիս միավորեց մտահոգությունը երկրի ապագայի հանդեպ, մեզ միավորեց Լևոն Տեր-Պետրոսյանը »,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը: Նա նշեց, որ գալիք նախագահական ընտրություններում ՀԱԿ-ից առաջադրվելու շատ թեկնածուներ կան, սակայն ՍԴՀԿ-ն կարծում է, որ բոլորին դարձյալ կարող է համախմբել միայն Լևոն Տեր-Պետրոսյանը:

 Ուշագրավ
---