Լևոն Տեր-Պետրոսյան. Շատերը կարող են մոռացած լինել, որ ես ՀՀՇ անդամ եմ![]() 22 դեկտեմբերի 2012 - 11:52 AMT PanARMENIAN.Net - «Մեր երկրում այնքան շփոթ է տիրում, որ շատերը կարող են մոռացած լինել, որ ես ՀՀՇ անդամ եմ»,- ՀՀՇ համագումարում իր ելույթն այսպես սկսեց ՀՀՇ անդամ, ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա իր ելությում անդրադարձավ ներքաղաքական իրավիճակին: «Առանց այն էլ ազգի բաժանումները քիչ չէին, այսօր որոշ անպատասխպանատու մարդիկ փորձում են մի նոր բաժանում մտցնել ազգի մեջ: Ուզում են մերոնց բաժանել արևմտամետների և ռուսամետների՝ շփոթելով այս հասկացությունների քաղաքական արժեքային և գաղափարախոսական բաղադրիչները: Մի բան է արժեքները, մի բան է գաղափարախոսությունը, բոլորովին այլ բան է քաղաքական կողմնորոշումը: Քաղաքական դաշինքները թելադրված է բացարձակապես պրագմատիզմով»,- ասաց Լևոն Տեր Պետրոսյանը: Ըստ նրա՝արժեքային համակարգի տեսակետից ժողովրդին բաժանել երկու մասի՝ դավաճանություն է: «Սահմանադրությունն ամբողջությամբ հիմնված է արևմտյան, կարելի է ասել, համամարդկային արժեքների վրա»,- ասաց նա և ավելացրեց. «Ես գիտեմ այդ մարդկանց մոտիվացիան, նրանք խոսում են իբր թե արժեքներից, քաղաքական կողմնորոշումեներից, բայց նկատի ունեն այլ բան: Դրանք գործակալական մոտեցումներ են»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |