Պատմաբան. Սերժ Սարգսյանի ՀԱՊԿ-ում արված մեսիջը տեղին էր ու ճիշտ![]() 22 դեկտեմբերի 2012 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմաբան Գևորգ Մելքոնյանը անդադարձավ ՀԱՊԿ խորհրդաժողովի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը: Ըստ պատմաբանի, Սարգսյանի մեսիջը տեղին էր ու ճիշտ. «Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և այդ ռազմաքաղաքական միավորման երկրները պարտավոր են պաշտպանել Հայաստանի շահերը: Իսկ հոկտեմբերին կայացած ՄԱԿ-ի նիստի ժամանակ ՀԱՊԿ անդամները փորձում էին աջակցել Ադրբեջանին, իսկ վերջինս էլ բոյկոտում էր Հայաստանի մասնակցությունը»: Նա նաև ավելացրեց, որ Հայաստանը պետք է իր դաշնակիցներից պահանջի ոչ թե չեզոքություն, այլ «պետք է անի այնպես, որ այդ երկրները միջազգային ասպարեզում բացահայտ կանգնեն Հայաստանի կողքին»: Պատմաբանի կարծիքով, ՀԱՊԿ-ն իր անդամ երկրներից որևէ մեկի վրա արտաքին ագրեսիայի և տարածքային ամբողջականության խախտման դեպքում պարտավոր է օգնել: «Եվ սա ևս զսպում է Ադրբեջանի նկրտումները»,- ասաց նա: Մելքոնյանն ընդգծեց նաև, որ ՀԱՊԿ կառույցը պետք է ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական և քաղաքական օգնություն ցույց տա Հայաստանին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |