Րաֆֆի Հովհաննիսյան. Եթե նախագահը մի քանի տարի համեստ ապրի, ՀՀ քաղաքացին կսկսի ապրել արժանավայել22 դեկտեմբերի 2012 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Չկա պայքար, չկա առաջընթաց: Այս պայքարը կարող է լինել բարոյական և ֆիզիկական, բայց պայքարը պետք է լինի: «Ժառանգության» 9-րդ համագումարում իր ելույթն այսպես սկսեց կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա ընդգծեց, որ ՀՀ-ում պետք է իշխի քաղաքացին և օրենքը պետք է պաշտպանի բոլորին: «Օրենքը չպետք է ընտրովի կիրառվի, իսկ նախագահությունը պետք է ծառայի ժողովրդին և չհարստանա ժողովրդի հաշվին»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ Հայաստանի հաջորդ նախագահը պետք է լինի չափված-ձևած, նվազեցնի իր անձնական շռայլությունները: «Եթե պետք է, թող նախագահը ինքնաթիռում էկոնոմ կարգով ճամփորդի: Ամոթ բան չկա: Եթե նախագահությունը մի քանի տարի համեստ ապրի, ՀՀ քաղաքացին կսկսի արժանավայել ապրել»,- ասաց «Ժառանգության» առաջնորդը: Նա ասաց, որ հաջորդ հինգ տարիներին ՀՀ-ն պետք է ունենա նոր Սահմանադրություն և անցնի կառավարման խորհրդարանական կարգին: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |