Ըստ ՌԴ գեներալ-մայորի, ՀՕՊ Սիրիայում լուրջ ուժ է իրենից ներկայացնում

Ըստ ՌԴ գեներալ-մայորի, ՀՕՊ Սիրիայում լուրջ ուժ է իրենից ներկայացնում

PanARMENIAN.Net - Սիրիացի զինվորականները սպառազինված են հակաօդային պաշտպանության զենքով, որը մինչ օրս թույլ է տալիս պահպանել օդային սահմանները ավիացիայի լայնածավալ հարձակումներից, ասել է ՌԴ Ցամաքային զորքերի հակաօդային պաշտպանության զորքերի պետ, գեներալ-մայոր Ալեքսանդր Լեոնովը:

«Լիբիայում ՀՕՊ ուժեր չէին կիրառվում, ՀՕՊ համակարգը ոչնչացրել էին հենց ապստամբները: Լիբիայի բանակում ՀՕՊ 5 դիվիզիա կար, չորսը գրավել էին ապստամբները, 5-րը չկիրառվեց, քանի որ Քադդաֆին այն գործարկելու հրաման չտվեց»,-ասել է Լեոնովը: Ըստ նրա, Սիրիայում այժմ նույն պատկերն է, ապստամբները գրոհում են ՀՕՊ դիրքերը:

«Սակայն, ՀՕՊ Սիրիայում լուրջ ուժ է իրենից ներկայացնում: Որպես ցուցանիշ՝ Մինչ օրս Սիրիայի դեմ ոչ ոք լուրջ ավիացիոն խմբավորումներ չի գործարկել», հայտնում է «ՌԻԱ Նովոստին» «Էխո Մոսկվիի» վրա հղումով:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---