Իվանիշվիլի. Կարս-Ախալքալաք երկաթուղու կառուցումը կարող է անշահավետ լինել Վրաստանի համար![]() 22 դեկտեմբերի 2012 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ Կարս-Ախալքալաք երկաթուղու կառուցումը մի շարք հարցեր է առաջացնում, և նշել է, որ որոշակի փուլում այդ մայրուղին կարող է շահավետ չլինել Վրաստանի համար: «Երկաթուղու կառուցումը մի շարք հարցեր է առաջացնում: Հավանաբար, այդ առիթով ես ստիպված կլինեմ մեկնել Ադրբեջան և մեղմ բացատրել մեզ բարեկամ երկրին, որ ինչ-որ փուլում դա կարող է մեզ համար օգտակար չլինել և հարցը կարգավորում է պահանջում»,-Իվանիշվիլիի խոսքն է մեջբերում «Բիզնես-Գրուզիան»: Ըստ վարչապետի, այդ գործընթացը հեշտ չի լինելու, քանի որ երկաթուղու շինարարությունն արդեն սկսվել է: «Մինչ շինարարության սկիզբը դա ավելի հեշտ կլիներ, իսկ հիմա արդեն բարդ է: Մենք պետք է հարգենք հարևաններին և մեր ստանձնած պարտավորությունները, սակայն միևնույն ժամանակ հարցեր են առաջանում, որոնք պատասխան են պահանջում»,-ասել է նա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |