Բրոնզինոյի «Գրքով երիտասարդ տղամարդու դիմանկարը» գնահատել են 12-18 մլն դոլար

Բրոնզինոյի «Գրքով երիտասարդ տղամարդու դիմանկարը» գնահատել են 12-18 մլն դոլար

PanARMENIAN.Net - Հունվարի 30-ին Christie's-ի աճուրդում վաճառքի կհանվի մանյերիզմի ներկայացուցիչ Անյոլո Բրոնզինոյի «Գրքով երիտասարդ տղամարդու դիմանկարը»: Ինչպես հաղորդում է The New York Times-ը, կտավը գնահատվում է 12-18 մլն դոլար:

Նկարը պատրաստվում է վաճառել եվրոպացի կոլեկցիոներ, ում անունը չի հաղորդվում:

Christie's-ում հայտարարել են, որ կտավը ստեղծվել է վարպետի ստեղծագործության վաղ շրջանում, երբ նա մանյերիզմի հիմնադիրներից մեկի` Պոնտորմոյի, ազդեցության տակ էր: Սա նրա առաջնակարգ կտավներից է: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---