Իսրայելի ՊՆ. Սիրիայի քիմիական զենքը գտնվում է նախագահ Ասադի հսկողության տակ![]() 23 դեկտեմբերի 2012 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Սիրիական քիմիական զենքը գտնվում է նախագահ Բաշար Ասադի ռեժիմի հսկողության տակ, չնայած Սիրիայում շարունակվող քաղաքացիական պատերազմին և կառավարական զորքերի կողմից երկրի մի շարք շրջանների վրա վերահսկողության կորստին: Այդ մասին իսրայելական բանակային ռադիոյին տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելի ՊՆ ներկայացուցիչ Ամոս Գիլադը: «Ներկա պահին քիմիական զենքը գտնվում է հսկողության տակ: Կարծում եմ, եթե Ասադը հեռանա, Սիրիայում քաոս կտիրի»,- ասել է Գիլադը: Իսրայելցի քաղաքական գործիչներն ավելի վաղ մտահոգություն են հայտնել, որ Ասադի ռեժիմի տապալման դեպքում քիմիական զենքը կհայտնվի ռազմատենչ իսլամիստների կամ «Հեզբոլլահ» շիիթական խմբավորման մոտ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |