Կանադայում վթարի է ենթարկվել յոթ ուղևորներով ինքնաթիռ

Կանադայում վթարի է ենթարկվել յոթ ուղևորներով ինքնաթիռ

PanARMENIAN.Net - Կանադայի հյուսիսում վթարի է ենթարկվել ինքնաթիռ՝ յոթ ուղևորներով, հաղորդում է Associated Press-ը՝ մեջբերելով տեղի իշխանություններին:

Ինչպես պատմել են փրկարարական ծառայությունների ներկայացուցիչները, ինքնաթիռը Վինիպեգ քաղաքից թռչել է Նունավուտ: Ինքնաթիռը կորցրել է կառավարումը և թռիչքից քիչ անց վայր ընկել: Առայժմ հայտնի չէ, թե ինչն է եղել վթարի պատճառը:

Հաղորդվում է, որ ինքնաթռիում գտնվել է ինը հոգի, նրանցից յոթը ուղևորներն են, երկուսը՝ անձնակազմի անդամներ: Առայժմ հայտնի չէ, թե կան արդյոք փրկվածներ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---